Քաթարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլռահման ալ Թանին հայտարարել է, որ խնդիրները, որոնք մնում են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ վերցված պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններում, «շատ աննշան են», հայտնում է BBC-ն։

Ալ Թանին հավելել է, որ իր վստահությունն աճում է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կարելի է համաձայնություն ձեռք բերել։

Միևնույն ժամանակ, The Washington Post-ը հայտնում է, որ պատանդներին ազատ արձակելու գործարքը, որը ԱՄՆ միջնորդությամբ կնքվել է Քաթարում բանակցությունների ժամանակ, անխուսափելի է։

Սպիտակ տան Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ  Էդրիեն Ուոթսոնը X-ում հրապարակած գրառման մեջ ասել է, որ գործարքը դեռ ձեռք չի բերվել, սակայն «մենք շարունակում ենք համառորեն աշխատել՝ գործարքը կայացնելու համար»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ավելի ուշ հերքեց Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության մասին տեղեկությունը՝ ասելով, որ «այս պահին» համաձայնություն չկա, և որ եղել են «բազմաթիվ սխալ տեղեկություններ» գերիների ազատ արձակման վերաբերյալ։