Հորդանանի թագավոր Աբդալլահը կիրակի օրը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է հասնի Գազայում կրակի անհապաղ դադարեցմանը, որպեսզի կանգնեցնի հումանիտար աղետը, որն առաջացել է «քաղաքացիական բնակչության դեմ Իսրայելի այլանդակ պատերազմի» հետևանքով, հայտնում է Reuters-ը։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպման ժամանակ միապետը հայտարարել է, որ համաշխարհային տերությունները պետք է ստիպեն Իսրայելին հետևել քաղաքացիական բնակչության պաշտպանության միջազգային իրավունքին և ապահովեն, որ Իսրայելն ականջալուր լինի անկլավ օգնության անխափան հոսքի ապահովման կոչերին։





























