Օտարերկրյա զբոսաշրջիկները Հայաստանում մեկ այցելության ժամանակ ծախսում են միջինը մոտ 1 200 դոլար։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Տուրիզմի մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի 20-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Սրանք, նրա խոսքով, տուրիստների հարցման արդյունքում ստացված տվյալներն են։

Նախարարը չի նշել նրանց ուղեւորության միջին տեւողության մասին։ «Այդ 1 200 դոլարից բյուջեն ստանում է մոտ 110 դոլար մեկ մարդուց։ Դա ընթացիկ փոխարժեքով 44 հազար դրամ է։ Այսինքն՝ 2023թ. կարելի է սպասել մոտ 100 մլրդ դրամի մուտք»,-ասել է Քերոբյանը։

Նրա կարծիքով՝ 2026թ. սպասվում է օտարերկրյա տուրիստների թվի էական աճ (մինչեւ 2,5 մլն)։ «Հանրապետությունը ոչ լրիվ 2023թ. արդեն մոտեցել է այդ ցուցանիշին»,- նշել է նախարարը։