Toyota-ն վերանորոգման կուղարկի կես միլիոն անսարք արգելակներով մեքենա։ Ճապոնական Toyota Motor խոշորագույն ավտոմոբիլային կոնցեռնը որոշել է սպասարկման ակցիա անցկացնել, որը կանդրադառնա մոտ 580 հազար ավտոմեքենայի վրա։ Այս մասին գրում է ճապոնական NHK պորտալը։
Մեքենաների վրա հայտնաբերվել է արտադրական վտանգավոր թերություն, որը կարող է հանգեցնել արգելակների խափանման, իսկ արդյունքում՝ ճանապարհատրանսպորտային պատահարի, հայտնում է Motor.ru-ն։
Դեռևս չեն հրապարակվել խնդրահարույց ոտնակով պտուտակներով մեքենաների մոդելները և դրանց արտադրության տարիները։ Հայտնի է, որ առայժմ խոսքը միայն ներքին շուկայում վաճառվող մեքենաների մասին է։
Վերջին վեց ամսվա ընթացքում Toyota-ն լուրջ խնդիրների պատճառով բազմաթիվ հետկանչներ է արել: Օրինակ՝ հուլիսին 2023 մոդելային տարվա Tundra և Sequoia պիկապները, որոնց պահեստային անվադողը կարող էր թռչել, տուժեցին նման ակցիայից: Նույն ամսում ամբողջ աշխարհում զննման են ուղարկվել ավելի քան 100 հազար Toyota և Lexus, քանի որ ստացել են վատ եռակցված մալուխներ։





























