Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում, իսկ Նոյեմբերյանի, Թալինի, Անիի տարածաշրջաններում՝ անձրև։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

«Ճանապարհային դեպարտամենտ»-ից NEWS.am-ին տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: