Դեկտեմբերի 18-ին, ժամը 18։34-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի մոտակայքում կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է. տուժածներ չկան։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ա․) մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել։

Փրկարարները քարշակման միջոցով և հատուկ տեխնիկայի օգնությամբ կցորդիչով բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: