Դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Foton մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհն սպասարկող ճանշինականները, որոնք ճանապարհը մաքրել են կողաշրջման հետևանքով թափված դիզվառելիքից։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարատկում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։