Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քրիստափորի փողոցում՝ «Փեթակ»-ի մոտ, ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ կժամանեին Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, «Փեթակ»-ի մոտ ծառայություն կատարող պարեկները օպերատիվորեն տարածքից հեռացրել են կայանված ավտոմեքենաները, ապա սահմանազատել ու քաղաքացիների հետ փորձել են մարել կրակը։

Ժամանած հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը․ բարեբախտաբար տուժածներ չեն եղել։

Կայքի տեղեկություններով, BMW X5 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 35-ամյա Մխիթար Ե․-ն, և ավտոմեքենան կայանված է եղել, երբ նկատվել են կրակը և ծուխը։