Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Toyota Camry և Vaz 2106 մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել դիատարին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: