Առատ ձյան պատճառով Գուդաուրի-Կոբի տեղամասում (Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհ) փակ է Խաչի լեռնանցքը բեռնատարների համար երկու ուղղություններով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փետրվարի 5-ին ասել է  «Վերին Լարս» անցակետում Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Նա ավելացրել է, որ ճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար։ Հակոբյանը տեղեկացրել է, որ «Վերին Լարս» անցակետում կուտակվել է ավելի քան 1 000 հայկական մեքենա։ «Հայաստանից Ռուսաստան ճանապարհին կուտակվել է մոտ 400-500 բեռնատար, իսկ հակառակ ուղղությամբ՝ մոտ 600-700»,- նշել է մաքսային կցորդը։