Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, NEWS.am-ին հայտնեց դպրոցի փոխտնօրեն Գայանե Գրիգորյանը:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նելլի Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանից Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում առերեւույթ չարաշահումների հետ կապված գլխավոր դատախազությունից ուղարկված նյութերի հիման վրա նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնք միացվել եւ քննվում են մեկ վարույթում: