Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում, նոյեմբերի 17-ին կայանալիք ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր` նոյեմբերի 16-ին Ալմաթի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում կքննարկվեն եւ կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր:
Այցի ընթացքում պլանավորված է ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի պաշտպանության նախարար Ա.Սերդյուկովի, Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յ.Ժադոբինի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Մ.Եժելի հետ:



























