Աստանայում նոյեմբերի 20-22-ը կկայանա Եվրոպական եւ ասիական լրատվամիջոցների վեցերորդ համաժողովը, որի կազմակերպիչը «ՌԻԱ Նովոստի» մեդիահոլդինգն է: Վեցերորդ համաժողովի կարգախոսն է` «Անկախության 20 տարի. լրատվամիջոցները եւ հասարակությունը»:

Համաժողովին հրավիրված են ԱՊՀ, բալթյան երկրների եւ Վրաստանի ավելի քան 250 լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում`լրատվամիջոցների ղեկավարներ եւ առաջատար մենեջերներ, բլոգերներ, փորձագետներ, վերլուծաբաններ: Համաժողովի հատուկ հյուրը ռեժիսոր Նիկիտա Միխալկովն է:

Համաժողովի բացման ժամանակ ակնկալվում է Ռուսաստանի եւ Ղազախստանի  նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Նուրսուլթան Նազարբաեւի, ինչպես նաեւ ԱՊՀ գործադիր կոմիտեի ողջույնի խոսքը` ուղղված մասնակիցներին:

«ՌԻԱ Նովոստին» Եվրոպական եւ ասիական լրատվամիջոցների համաժողովն առաջին անգամ անցկացրել է 2006թ.:  Դրա նպատակը նախկին խորհրդային հանրապետությունների լրագրողներին համախմբելն էր:

Համաժողովի աշխարհագրությունը ընդլայնվել է: Անցյալ տարի այն անցկացվել է Կիեւում: Մինչ այդ, չորս տարի անընդմեջ, տեղի է ունեցել Մոսկվայում: