Միացյալ Նահանգները ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում է սեփական դիրքերը Հարավային Կովկասում ամրապնդելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ»-ի փոխտնօրեն Անդրեյ Արեշեւը։
Նրա խոսքերով, Միացյալ Նահանագների ռազմավարությունն անփոփոխ է, երբեմն կարող են փոփոխվել նպատակին հասնելու համար օգտագործվող առանձին մեթոդները։ «Կարծում եմ, որ ղարբաղյան խնդրի բարդությունը եւ համակարգային բնույթը հասկանալը պետք է լինի թե ԱՄՆ-ի եւ թե Ռուսաստանի դիրքորոշման հիմքում։ Նրանք աղոտ են պատկերացնում հակամարտության վերսկսման հետեւանքները , հետեւաբար ոչ մի ցանկություն չկա ղարաբաղյան կարգավորման հարցում արմատական փոփոխություններ անելու»-ընդգծել է ռուս փորձագետը։



























