Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, «ՀայաՔվեի» անդամ Արսեն Գրիգորյանին ոստիկանները ոտքի շրջանում վնասվածք են հասցրել, նա տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք «ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սեւ ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը. Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։
Բերման ենթարկվածների թվում են ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Աշոտ Սիմոնյանը, նաեւ Իգոր Խաատուրովը, երգիչներ Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, բժիշկ Գեւորգ Թամամյանը: Այսպահին բերման ենթարկվածների թիվը 226 է:



























