Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Սուրեն Պապիկյանն այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ: Այս մասին հայտնում է ՊՆ պաշտոնական կայքը:
Հաղորդագրության մեջ ասված է, որ ընկերության արտադրության գծով գործադիր տնօրեն Թիերի Ռենաուդինի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանին ներկայացրել են ընկերության արտադրանքը և հեռանկարային նախագծերը:
«Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ,-ասված է հաղորդագրության մեջ»:





























