ՆԳ նախարար Վահե Ղազարյանի եղբայրը Ազատ գյուղի կացարանի հրդեհից հետո հյուրասիրություն էր կազմակերպում։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ՆԳՆ շենքի դիմաց պատմեց Բագրատ Սրբազանը։
«Շատ առատաձեռն մարդ է Վահե Ղազարյանը։ Եղբայրը ռետորան ունի, հյուրասիրություններ են անում։ 2023 թվականի հունվարի 21-ին երբ մեր տղաների ածխացած մարմինները դեռ չբերած տուն, սպասում էինք տագնապի մեջ, այնտեղ ճոխ հյուրասիրություն էին կազմակերպել։ Ես կարծում էի՝ այստեղ գոնե մի բաժակ սուրճ կհյուրասիրեին»,- պատմեց Սրբազանը։





























