Այս պահին Երևանի Կենտրոնի գրեթե բոլոր փողոցների երթևեկությունը կաթվածահար է։ Այս մասին գրել է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը։
Ալիքը նաև քարտեզի լուսանկարն է հրապարակել։
Նշենք, որ այսօր՝ մայիսի 30-ին, Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն անհնազանդության ակցիա է սկսել Հանրապետության հրապարակում: Այս պահին ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացած հրապարակում: Նրանք վահաններով զինված մի քանի շարքով պատ կազմած փակել են դեպի Մելիք-Ադամյան փողոց տանող հատվածը: Ոստիկանական ուժեր կան նաեւ կառավարության շենքի մյուս կողմերում: Ակցիային զուգահեռ ընթանում է կառավարության նիստը։






























