Այս շենքից գողացել են մեր շատ նվիրական տղաներից մեկին` Բաբկեն Ասրյանին: Այս մասին այսօր` մայիսի 30-ին, հայտարարեց Բագրատ Սրբազանը «Անի Գրանդ» հյուրանոցի մոտ:
«Հուսով եմ, որ այսօր գիշերը կամ առավոտյան նա ազատված կլինի, երեւի այստեղ զվռնող ոստիկանները, օպերատիվ աշխատողներն են տարել: Չգիտեմ ինչ նպատակով են տարել, գողացել են, նպատակը քրմին զոհ մատուցելն է: Ինձ ոչ մի բան սրանով չեն կարող անել, սրանք ո՞վ են»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը նաեւ հավելեց, որ հյուրանցի պատերի մոտ անընդհատ օպերատիվ աշխատողներ են լինում, հերթապահում որոնց բանի տեղ չի դրել, սակայն սրանից հետո ուշադրություն է դարձնելու:
«Գողացող եք, գողացողի արժանի պատիժ եք ստանալու»,-ասաց նա:





























