Տեղեկացնում ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։ Հետևապես, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
«Հորդորում ենք ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից»,-ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում ԱԳՆ շենքի դիմաց եւ հայտարարել է, որ կամ նխարար Արարատ Միրզոյանը կիջնի ներքեւ, կամ իրենք են բարձրանալու վերեւ:
Այս պահին ԱԳՆ շենքի դիմաց լարված է: Ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացած այստեղ:





























