Bugatti ընկերությունը թողարկել է նորագույն Chiron-ը: Վերջնական նմուշօրինակը կոչվում էր L'Ultime, հիմնված՝ Chiron Super Sport-ի վրա: Հիպերքարը ներկված է հենց Ժնևում ութ տարի առաջ ցուցադրված առաջին Chiron-ի ոգով։
՚Մեքենայի թափքին տպված են մոդելի պատմության մաս դարձած վայրերի ու իրադարձությունների անվանումները։ Շարժիչը ստանդարտ է՝ W16 8.0 քառակի տուրբո շարժիչ՝ 1600 ձիաուժ հզորությամբ և 1600 Նմ պտտապահով։ motor.ru-ն հայտնել է, որ Chiron-ին կփոխարինի մոտ 1800 ձիաուժ հզորությամբ հիբրիդը։
Bugatti-ն ավարտել է Chiron մոդելի արտադրությունը: Վերջին՝ 500-րդ օրինակը կոչվում է L’Ultime։ Սա Super Sport տարբերակն է, որը ներկվել է Atlantic Blue/French Racing Blue երանգով՝ 2016 թվականի Ժնևի ավտոսրահում ցուցադրված նմուշօրինակի հանգույն:
Սա նաև Ժնևի արգասքին է, որտեղ հիպերքարը նշել է իր համաշխարհային պրեմիերան։ Ինչպես նաև Ֆրանսիայի՝ Concours d'Elegance-ով հայտնի Շանտիլի քաղաքի արգասիքը։ Նաև վարորդական թեստեր անցկացնող Պոլ Ռիկարի ավտոփորձարկման կայանը:
Ցանկում տեղ են գտել նաև Bugatti-ի հայրենի Մոլսհեյմը, ինչպես նաև Կանավերալի հրվանդանը և Chateau Saint-Jean-ը, որտեղ ընկերությունը կազմակերպում է թեստ-դրայվներ հաճախորդների համար:
L'Ultime-ի մյուս առանձնահատկություններն են՝ Bugatti-ի ֆիրմային կապույտ լոգոտիպը ռադիատորի վանդակաճաղին, ընդ որում նրա ցանցը սովորական «Supersports»-ի ցանցերից չէ. այս ու այն կողմ սփռված «500» թիվը, և Ֆրանսիայի դրոշը՝ կողային հայելիների պատյաններին:
Հիպերքարի ինտերիերը զարդարված է Deep Blue նրբերանգով և զարդարված Blue Carbon Matt դեկորատիվ աստառներով: Մեքանայի դռների ներդիրները պատրաստվել են միահյուսված կաշվե նուրբ շերտերից։
Հիպերքարն աշխատում է W16 8.0 քառակի տուրբո շարժիչով, որի հզորությունը կազմում է 1600 ձիաուժ և 1600 Նմ պտտապահով: Առջևի փոխանցման տուփը երկու կցորդիչներով աշխատող յոթ աստիճանանոց «ռոբոտ» է։ Chiron Super Sport-ի ժամում 60 մղոն թափահավաքը տևում է 2,3 վայրկյան: Առավելագույն արագությունը ժամում 440 կիլոմետր է։
Հաջորդ Bugatti մոդելը կժառանգի Chiron-ի բնորոշ հատկանիշները, սակայն շարժիչը տարբեր կլինի՝ V16 8.3, որը նույնպես հիբրիդային ուժամեքենայի մասը կլինի:
Ագրեգատի հզորությունը կկազմի մոտ 1000 ձիաուժ։
Եվս 800 ձիաուժ կապահովվեն երեք էլեկտրաշարժիչները, այնպես, որ համակցված թողունակությամբ երկդռնանի մեքենան Bolide-ի նախատիպին ավելի մոտ լինի, որը, ըստ մտահղացման, մրցարշավային բենզինով պետք է 1850 ձիաուժ արագություն զարգացներ։





























