Որեւէ մեկնաբանություն դրա հետ կապված չեմ ուզում անել, միայն կարող եմ պնդել այն, ինչ ժամանակին ասել եմ, որ ես վստահ եմ, որ նման բան տեղի չի ունեցել, վստահ եմ, որ դատավարության ընթացքում շատ բան պարզ կդառնա: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ իր եղբոր կինը ընդունել է մեղքը եւ գործը կարծվել է:
«Չեմ ուզում հիմա որեւէ մեկնաբանություն անել, որովհետեւ ինչ էլ հիմա ասեմ, ասելու են՝ ահա, հրահանգ տվեց իրավապահներին: Եթե հրահանգ տվող լինեի, խի՞ էր այս իրավիճակը լինելու: Այն, ինչ նախկինում ասել եմ, ես բառացի այսօր կկրկնեմ, որովհետեւ վստահ եմ դրանում»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործը կարճվեց. նա ընդունում է իր մեղքը





























