Ավտովթարի զոհ է դարձել Թաեքվոնդոյի ֆեդերացիայի Շիրակի մարզի պատասխանատուն: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:
Երեկ երեկոյան ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Ջաջուռի վարչական տարածքում Երևան-Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին։ «Մերսեդես» մակնիշի մեքենան կողաշրջվել ու հայտնվել էր դաշտում, որից հետո հրդեհ էր բռնկվել։ Մեքենայի ղեկին եղել է Գյումրու Օլիմպիական Թաեքվոնդոյի հիմնադիր, Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայի Շիրակի մարզի պատասխանատու,49-ամյա Արա Խաչատրյանը, որը մահացել է։
Ինչպես Aravot.am-ին հայտնեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, երբ նրան տեղափոխել են հիվանդանոց, արդեն մահացած է եղել։ Ըստ Արմեն Խաչատրյանի, ուղևորներից մեկը տարբեր վնասվածքներ է ստացել, նա միջին ծանրության է, այս պահին գտնվում է վնասվածքաբանական բաժանմունքում։




























