Գյումրիում Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ է բացվելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Սա աշխարհի ամենաառաջատար համալսարաններից մեկն է: Կառավարությունը շենք է հատկացնելու, ներդրողները մնացած ներդրումները կիրականացնեն:
Ինչպես նաեւ ՀԲ-ի հետ մեր աջակցության ծրագրով ենթակառուցվածքներ կստեղծենք, Գյումրիում տուրիստական կլաստերի շրջանակում այնտեղ նաեւ ենթակառուցվածքները կստեղծենք»,-ասաց նա:



























