Նավթի գինը երկուշաբթի, նախորդ շաբաթվա արդյունքների համեմատ, իջնում է՝ ապրիլի առավելագույն վերելքից հետո։

Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 82,35 դոլար, ինչը 0,27 դոլարով (0,33 տոկոս) ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Ուրբաթ այդ պայմանագրերն էժանացել էին 0,13 դոլարով (0,2 տոկոս)՝ մեկ բարելը 82,26 դոլար։

WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում իջել են 0,27 դոլարով (0,34 տոկոս)՝ մեկ բարելը 78,18 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքն իջել է 0,17 դոլարով (0,2 տոկոս)՝ մեկ բարեը 78,45 դոլար։