Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ, նպատակ ունենալով բարձրացնել մեր աշխատանքի թափանցիկությունը և ստանդարտացնել ածխաթթու գազի արտանետման հաշվարկը, Արդշինբանկը միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը (PCAF):

Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությունը (PCAF) գործընկերություն է ֆինանսական հաստատությունների միջև ամբողջ աշխարհում, որի նպատակն է բացահայտել և ներդաշնակ գնահատական տալ ներդրումների և վարկավորման արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումների մասին տեղեկատվությանը: Ունենալով ավելի քան 480 ֆինանսական հաստատություն 6 մայրցամաքներից՝ այս խումբը արագ աճում է Հյուսիսային Ամերիկայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Միանալով PCAF-ին՝ մենք ձգտում ենք հաշվառել և բացահայտել մեր կողմից ֆինանսավորվող արտանետումների մասին տեղեկատվությունը: Այս պարտավորությունը համընկնում է մեր բնապահպանական օրակարգի հետ՝ ընդգծելով մեր հավատարմությունը պատասխանատու ներդրումներին և վարկավորման պրակտիկայի արդյունքում առաջացած կլիմայի փոփոխությունները մեղմացնելուն:

PCAF-ին անդամակցությունը մեզ թույլ է տալիս առավել հիմնավորված և հավակնոտ կլիմայական նպատակներ դնել՝ ցույց տալով, որ մենք առաջինն ենք ֆինանսական հատվածում՝  ցածր ածխաթթվային տնտեսությանը անցման մեջ:

«Ես ուրախությամբ հայտնում եմ, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն PCAF-ի հետ ռազմավարական համագործակցության մեջ է մտնում ածխաթթու գազի արտանետման հաշվառման համապարփակ նախաձեռնություն սկսելու վերաբերյալ: Այս կարևոր համագործակցությունը կոչված է բարելավելու մեր աշխատանքը շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ՝ ջերմոցային գազերի մասին տեղեկատվության առավել ճշգրիտ և որակյալ բացահայտման հաշվին: 

Այս նախաձեռնությունը վկայում է մեր հավատարմության մասին կայուն զարգացմանը և պատասխանատու բիզնեսի վարմանը: Եվ մենք հավատում ենք, որ այս գործընկերությունը ոչ միայն կբարելավի մեր թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բնապահպանական հաշվետվության մեջ, այլև կսահմանի համապատասխան ուղեգիծ ֆինանսական հատվածում:

Արդշինբանկը հպարտ է , որ կատարել է այս նշանակալի քայլն առաջ՝ ամրապնդելով մեր հավատարմությունը բնապահպանական պատասխանատվությանն ու կայուն աճին»,- ասաց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը: