Ացտեկների աստծուն նվիրված հնագույն 3000-ամյա «դժոխքի դարպաների» առեղծվածը բացահայտվել է, երբ այն գողացել են գաղտնի քարանձավից, գրում է բրիտանական The Sun պարբերականը։
Մեքսիկական արտեֆակտը, որը, ինչպես պարզվեց, օլմեկների հնագույն քաղաքակրթությունից պահպանված քարանձավային դիմակ է, գողացվել է 1960-ականների սկզբին, սակայն 64 տարվա որոնումներից հետո այն ի վերջո վերադարձվել է Մեքսիկա:
Շուրջ 3000-ամյա հսկայական արտեֆակտը պատկերում է Թեպեյոլլոտլիկուտի ուռած ռունգերով և խորաբաց երախով օվալաձև խոշորաչյա յագուար-աստծուն:
Իշխանությունները պարզել են, որ արտեֆակտը գողացվել էր դեռ մայիսին՝ դրա անհետացման շուրջ տարիներ տևած խառնաշփոթությունից և թյուրըմբռնողությունից հետո:
Սակայն Մանհեթենի դատախազների և ազգային անվտանգության ծառայության համատեղ հետաքննությունից հետո այն անցյալ ամիս առգրավվել է:
Առայժմ պարզ չէ՝ քանդակի անհետացման առնչությամբ որևէ մեկ կենթարկվի՞ քրեական պատասխանատվության:
Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգ կրտսերը հայտնել է, որ դիմակը մ.թ.ա. 800 թվականին Մեքսիկայում պատրաստված չափազանց հազվագյուտ նմուշ է:
«Դեպի հանդերձյալ աշխարհ անցումը խորհրդանշող օլմեկների փորագրված հսկայական դիմակը պահպանում էր Մեքսիկայի Չալկացինգո հնագիտական պեղումնավայրի ծիսակարգային քարանձավի մուտքը: Այս անհավանական, հնագույն իրը օլմեկների հասարակության անցյալը բացող հազվագյուտ պատուհան է»,- նշել է Բրեգը:
Շրջանային դատախազը պատմում է, որ հնագույն դիմակը գողերն ի վերջո փշրել ու բաժանել են մի քանի մասի՝ դրա տեղափոխումը հեշտացնելու նպատալով:
Արդյունքում դիմակը շուրջ 60 տարվա ընթացքում մաս-մաս ցրվել է ԱՄՆ-ով մեկ՝ տեղ գրավելով տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։
Քննիչները պարզել են, որ Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը բազմաթիվ թանգարաններից մեկն է, որին հանձնվել է դիմակը: Փաստաթղթերում նշվում է նաև, որ դիմակը վերջերս վաճառվել է մասնավոր հավաքորդի՝ նախքան այն վերադարձվելը: Քանդակը, որը Մեքսիկայի բնակիչներին հայտնի է որպես «Անդրշիրիմյան պորտալ», օլմեկների քաղաքակրթությանն առնչվող նմուշ է:
Հետագա տարիներին տարածաշրջանում ի հայտ եկած շատ այլ մշակույթների «մայր մշակույթը» համարվող՝ օլմեկների արվեստը Հինավուրց Ամերիկայի ամենավառ նմուշներից է:




























