2024 թվականի մարտի վերջի դրությամբ Չինաստանի չմարված արտաքին պարտքը կազմել է 2,51 տրիլիոն դոլար։ Այս մասին են վկայում Չինաստանի արտարժույթի վերահսկողության պետական վարչության ներկայացրած տվյալները, գրում է Սինհուան։

Ազգային արժույթով ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է արտաքին պարտքի ընդհանուր ծավալի 48%-ը։ Ժամկետային կառուցվածքի առումով միջնաժամկետ և երկարաժամկետ պարտքային պարտավորությունների մասնաբաժինը 2024 թվականի մարտի վերջի դրությամբ կազմել է 44%։