Audi-ն ներկայացրել է մոդելի ողջ պատմության ամենահզոր Q8 տարբերակը՝ Audi RS Q8-ը։ Ներկայացվել է քրոսովերի ինչպես «լիցքավորված», այնպես էլ «չար» տարբերակը Performance-ով, որը մինչ այդ Նյուրբուրգինգն անցել էր ռեկորդային՝ 7 րոպե 36,698 վայրկյանում, գրել է motor.ru-ն։

Չորս լիտրանի շարժիչը տպավորիչ է՝ 600 ձիաուժ RS Q8-ի եւ 640 ձիաուժ RS Q8 Performance-ի համար, տեղից պոկումը մինչեւ 100 կիլոմետր՝ 3,8 եւ 3,6 վայրկյան համապատասխանաբար։

Թարմացումը կատարվել է անցած տարվա աշնանը։ Մասնավորապես, առաջին անգամ Q8-ի համար առաջարկվել են OLED-լուսարձակներ՝ ներկառուցված մոտեցման սարքերով, որոնք սկսում են ավելի վառ լուսարձակել, երբ մեկ այլ մեքենա մոտենում է ավելի քան երկու մետր։ Այս տարվա ապրիլին Q8 ընտանիքը համալրվել է հիբրիդային մոդֆիկացիայով՝ V6 3.0 բազայի եւ լիցքավորման հնարավորությամբ, իսկ այժմ ի հայտ են եկել նաեւ RS եւ RS Performance «լիցքավորված» տարբերակները։

Երկու նորույթները կարելի է տարբերել Q8-ի մյուս տեսակներից ռադիատորի ճաղերով, որոնք օվալաձեւ են։ Արդեն կան quattro լիակատար փոխանցման հնարավորություն, թափքի ակտիվ կայունցաման համակարգ, հզոր արգելակման մեխանիզմներ եւ մեխանիկական միջառանցքային դիֆերենցիալ։