Ուկրաինան արևածաղկի ձեթով Եվրոպայի չեմպիոնն է։ Չնայած պատերազմին, արևածաղկի ձեթ այնտեղ ավելի շատ է արտադրվում, քան ԵՄ բոլոր երկրներում միասին վերցրած, գրում է Bild-ը։

Չեխիան գարեջրի չեմպիոն է։ Միջին հաշվով այնտեղ բոլորը տարեկան խմում են 136 լիտր գարեջուր։

Ավստրիան՝ սպասք լվանալու միջոցներով: Միջին հաշվով յուրաքանչյուր ավստրիացի նման միջոցների վրա տարեկան 13,5 եվրո է ծախսում։

Բելգիան՝ պաղպաղակով: Միջին հաշվով այնտեղ բոլորը տարեկան 11,5 կգ պաղպաղակ են ուտում, Գերմանիայում՝ դրա կեսը։

Վրաստանը՝ մայրությամբ։ Այնտեղ առաջին երեխային կանայք լույս աշխարհ են բերում  միջինը 25,9 տարեկանում՝ չորս տարի շուտ։

Լեհաստանն՝ օծանելիքով: Լեհերի 78%-ն ​​այն պարբերաբար օծանելիք է օգտագործում։