Porsche ընկերությունը ցուցադրել է Targa ինքնատիպ մոդելը, որը երբեք չի եղել։ Targa-ի թափքը եւ տուրբոտաքացուցչի ներդրումը ճանապարհային ավտոմեքենաների սերիայում դարձել են Porsche-ի պատմության ձեռքբերումներից մեկը, գրել է motor.ru-ն։

Այս երկու լուծումները հայտնվել են միայն 911 Turbo Targa G-սերիայում, բայց իրականում գերմանական մակնիշը ուսումնասիրել է տուրբոթարգայի թողարկման հնարավորությունը իր մարզական մեքենաների ընտանիքի հիման վրա, որոնց շարժիչն առջեւի մասում է՝ հեղուկ սառեցմամբ եւ Transaxle տիպի տրանսմիսիայով։ Բայց արդյունքում այս մեքենաները շարք չմտան։

924 Targa-ն սկսեց մշակվել 1977թ. մայիսի 1-ին 927/57 համարով։ Porsche-ի համար բնորոշ ձեւով նախագծին տրվեց երկու համար՝ ձախ ղեկովի համար 941, աջ ղեկովի համար՝ 942։ Չփչվող շարժիչով եւ տուրբոշարժիչով տարբերակները նախագծի պլանի մասերից էին։ Դիզայներները թղթի վրա կյանքի կոչեցին 924 Targa-ի մի քանի գաղափարներ, օրինակ՝ երկդռնանի, մեծ ապակե հետեւի դռնով կամ բեռնախցիկի ինքնավար կափարիչով։

Միեւնույն ժամանակ, սկսեց ձեւավորվել ապագայի Targa-ի միանգամայն նոր հայեցակարգը։ Գաղափարն այն էր, որպեսզի հնարավոր լինի շարժել հետեւի ապակե կափարիչը, ինչպես իրականացվեց ավելի ուշ 911 Targa-ի (993) վրա։ 924 Targa-ի նախատիպը ստեղծվեց 1979 մոդելային տարվա 924 Turbo-ի հիման վրա, որն ուներ Alpine White գույն, նստատեղերի կենտրոնում վանդակավոր էր։ Նախատիպը ներգրվում էր մոդելի ընդհանուր շարքում, իսկ կոնցեպտը գրեթե պատրաստ էր արտադրման. 924 Targa-ի տանիքը կրկնում է 924-ի ծանոթ ձեւը՝ մեծ ապակե գմբեթով։

Աղեղի վերին մասը, որը տանիքի մոտ մեկ երրորդն է կազմում, պատրաստված է նույն պլաստիկից, ինչ եւ Targa-ի տանիքը, ինչի շնորհիվ մեքենայի արտաքին տեսքը հիշեցնում է 911 Targa մոդելը։ Նախագծի ավարտը նշված է 1980թ. փետրվարի 29։ Քանի որ ծախսերը շատ բարձր էին գնահատվել, իսկ թափքի կոշտությունը կասկածելի էր, 924 Targa-ի մշակումը դադարեցվեց։ Մեքենայի միակ նախատիպը մնացել է Porsche Museum-ի հավաքածուում, որի մասնագետները ցուցադրել են մարզական մեքենան 2024թ.։