Հասկանում եմ, որ ՔՊ իշխանության ներկայացուցիչներն իրենց խրախճանքները, հանգիստը, ջրոցու օրը չեն թողնելու ընկնեն քաղաքական հայտարարություններ անեն․ բայց կարող ա չեն էլ նկատել, որ երեկ Հունգարիայի վարչապետ Օրբանը այցելել է օկուպացված Շուշի, գովասանքի խոսքեր շռայլել Իլհամ Ալիևին, քաջալերել, օրինակ բերել եվրոպացիքին, թե որքան ջանք է ներդրել, վերջինս, տարածշրջանի խաղաղության հաստատման համար:  Այս մասին «Կարճ ասած» տելեգրամյան ալիքում գրել է yerevan.today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը:

«Բա՜, եվրոպացի պաշտոնյան ոգևորված է Ալիևով, իր կողմից ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ միտված քայլերով:  

Հիշեցի թե ինչ շան լափ էին թափում Լուկաշենկոյի գլխին, երբ գրեթե նույն դիֆեռամբներն էր հայաթափված Արցախում հասցեագրել Ալիևին: Ասում էին՝ բա սենց ռազմավարական գործընկեր ա՞ լինում։ Տղե՛րք ու աղջկե՛րք, բա էս Օրբանը օք ա՞: Սա էլ Եվրոմիությունը նախագահող երկրներից մեկի ղեկավարն ա, դրա համար օք ա՞»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին  Հունգարիայի վարչապետը այցելել էր օկուպացված Շուշի, գովել Ալիեւին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: