Ford ավտոարտադրողն ԱՄՆ-ից հետ կկանչի 30,7 հազար Mustang սպորտային ավտոմեքենա՝ ղեկի ոչ կանխամտածված կառավարման վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է Foxbusiness.com-ը։

Վտանգավոր թերություն հայտնաբերված մեքենաները հավաքվել են 2022–2023 թթ. Այս մեքենաների ղեկի սենսորներից մեկի սխալ տրամաչափման պատճառով ղեկը կարող է շրջվել կողքից այն կողմ՝ հակառակ վարորդի ցանկության: Ղեկը չմտածված պտտելը կարող է հանգեցնել մեքենայի կառավարումը կորցնելու: Միաժամանակ, ավտոարտադրողը իրական վթարներ չի գրանցել ղեկի ինքնաբուխ շեղման պատճառով։

Ford-ը հրապարակմանը հայտնել է, որ թերությունը նախատեսվում է շտկել մեքենայի ծրագրային ապահովման թարմացմամբ, որն անվճար կլինի մեքենաների սեփականատերերի համար։