«Դիլիջան» ազգային պարկի ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում վերջին ամիսներին ծնվել է 7 ձագ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կենտրոնում այժմ կա 43 եղջերու. աշնանը նախատեսվում է դեպի վայրի բնություն երկրորդ բացթողումը: