Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրառում է արել Facebook-ի իր էջում:
«Ու եռացող քաղաքում գյուղատնտեսները քարոզում և իրականացնում են զանգվածային ծառերի սպանդ… Քաղաքը կոլեկտիվ տնտեսություն չէ (колхоз), գլխավոր գյուղատնտեսի տիրույթում, այլ հսկայական կենդանի օրգանիզմ, որի կանաչ կմախքն անսասան է, հակառակ դեպքում՝ բնակչության կյանքը վտանգված է։
Ձեր կողմից իրականացրած օդափոխության միջանցքների ոչնչացումը ուղղակիորեն բնակչության առողջության սպառնալիք է։ Ի վերջո, լավ կանեք հասկանաք, որ կանաչապատումը ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ մասին է և հանրային առողջության տիրույթ»,- գրել է նա:





























