Արդշինբանկը Asian Banking & Finance միջազգային ամսագրի կողմից հաղթող է ճանաչվել միանգամից երկու անվանակարգում՝ արժանանալով «Տարվա մանրածախ բանկ» և «Տարվա փրայվիթ բանկ» անվանակարգերին: Այսպես է գնահատել փորձագետների միջազգային հանձնաժողովն Արդշինբանկի գործունեությունը 2024 թվականի ընթացքում: Մրցանակները հանձնվել են բանկերին՝ նորարարության, իրենց գործին նվիրվածության և հաճախորդներին բացառիկ սպասարկում ապահովելու  համար:

Ամսագրի կողմից հաղթողներին ուղղված շնորհավորական հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.  «Այս մրցանակները վկայությունն են այն բանի, որ յուրաքանչյուր ընկերություն շարունակաբար կատարելագործում է իր աշխատանքը  և ոլորտի համար նոր նշագիծ սահմանում՝  կիրառելով լավագույն փորձը և ինովացիոն մոտեցումները, որոնք էլ ձևավորում են բանկային գործի ապագան»:

Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանի կարծիքով բանկի բոլոր մրցանակների հիմքում յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա մանրակրկիտ աշխատանքն է, որ թույլ է տալիս հաճախորդներին որակյալ և հասանելի ծառայություններ մատուցել:

«Արդեն որերորդ անգամ Արդշինբանկը նորից լավագույնն է ճանաչվում Հայաստանում համընդհանուր ակտիվներով, զուտ շահույթով, միջազգային ֆինանսավորման ծավալներով, շահութաբերությամբ և մասնաճյուղերի ցանցի ընդլայնմամբ: Այս փաստերը որոշիչ են դարձել ամբողջ աշխարհից բազմաթիվ արժանավոր թեկնածուների մեջ հաղթողի ընտրության գործում: Այս մրցանակները հերթական անգամ վկայում են Արդշինբանկի զարգացման ռազմավարական ճիշտ վեկտորի մասին»,- նշեց Ա. Խաչատրյանը:

Մրցանակակիր բանկերի ամբողջական ցանկը ներկայացված է այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: