Եվրամիությունը երեք տարում ավելի քան 30 տոկոսով ավելացրել է ռազմական ծախսերը եւ գրեթե հասել ՆԱՏՕ նպատակին՝ ՀՆԱ 2 տոկոսի մասով, հայտնել է Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում ընթացող ՆԱՏՕ գագաթաժողովում։

«Վերջին երեք տարիներին ԵՄ ընդհանուր ռազմական ծախսերը ավելացել են ավելի քան 30 տոկոսով, այս տարի դրանք գրեթե հասել են ՀՆԱ միջինը 2 տոկոսին՝ կազմելով 1,9 տոկոս»,- ասել է Բորելը։

Նա նույն պահին էլ, սակայն, ասել է, որ ԵՄ-ը այլեւս չի քննարկում սեփական բանակի ստեղծումը եւ չի հավակնում որեւէ ռազմական ինքնավարության։ «Դա ՆԱՏՕ_ի այլընտրանքը չէ։ Չեն կարող ՆԱՏՕ-ի այլընտրանքներ լինել Եվրոպայի տարածքային պաշտպանության հարցում, բայց անհրաժեշտ է, որպեսզի ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ դարձնենք եւ բաշխենք ֆինանսական բեռնվածությունը»,- ասել է Բորելը։