Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի կընդունի վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը։
Ինչպես հիշեցնում է Franceinfo-ն, Մակրոնը հրաժարվել էր ընդունել իր վարչապետի հրաժարականը խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի հաջորդ օրը, որի արդյունքում նախագահական կոալիցիան զբաղեցրել է երկրորդ տեղը։
Այդ ժամանակ ֆրանսիական պետության ղեկավարը խնդրել էր Ատալին առայժմ մնալ՝ երկրի կայունությունն ապահովելու համար։
Հրաժարականից հետո Ատալն ու նրա կառավարությունը կզբաղվեն միայն ընթացիկ հարցերով։





























