ՀՀ ՊՆ N բանակային զորամիավորում կատարած աշխատանքային այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է զորամիավորման սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սուրեն Պապիկյանը դիտարկել է ատեստավորման քննությունների ընթացքը, հետաքրքրվել կրակային փուլի արդյունքով:
Նա զորամիավորման հրամանատարին հանձնարարել է ավելացնել կրակային ու ֆիզիկական պատրաստության պարապմունքները՝ անձնակազմի կարողություններն առավելագույնի հասցնելու և գերազանց գնահատականի արժանանալու համար:
Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջել է զորամասում, հետևել շարահրապարակի շինաշխատանքների ընթացքին:





























