Մերկուրի մոլորակը, հավանաբար, իր մակերեսի տակ թաքցնում է  ադամանդների հաստ շերտ, վկայում է նոր հետազոտությունը։ Արդյունքները, որոնք հրապարակվել են Nature Communications ամսագրում, կարող են օգնել մոլորակի բաղադրության պարզմանը եւ նրա մագնիսական դաշտին։

Մերկուրին լի է հանելուկներով։ Օրինակ, այն մագնիսական դաշտ ունի։ Թեեւ այն երկրայինից անհամեմատ թույլ է, մագնետիզմը անսպասելի բացահայտում է, քանի որ մոլորակը փոքր է եւ ոչ ակտիվ։ Մերկուրիի վրա կան նաեւ մութ մակերեսներ, որոնք ՆԱՍԱ-ի Messenger առաքելությունը նույնականացրել է որպես գրաֆիտ՝ ածխածնի տարատեսակություն։

Այս առանձնահատկությունն է շարժել հետազոտության համահեղինակ Յանհաո Լինի (Պեկին) հետաքրքրվածությունը։ «Ածխածինների չափից մեծ պարունակությունը Մերկուրիի վրա ստիպել է ինձ հասկանալ, որ նրա ընդերքում, հավանաբար, տեղի է ունենում մի ինչ-որ առանձնահատուկ բան»,- նշել է գիտնականը։

Չնայած Մերկուրիի տարօրինակություններին՝ գիտնականները ենթադրում են, որ այն, հավանաբար, ձեւավորվել է այնպես, ինչպես եւ այլ երկրային մոլորակները՝ օվկիանոսի սառելու հետեւանքով տաք մագմայից։ Մերկուրիի դեպքում այդ օվկիանոսը, ամենայն հավանականությամբ, հարուստ էր ածխածնով եւ սիլիկատներով։ Սկզբում դրանում մետաղները ձեւավորել են կենտրոնական միջուկը, իսկ մնացած մագման բյուրեղացել է որպես մոլորակի միջին պատմուճան (մանտիա) եւ արտաքին կեղեւ։

Հետազոտողները երկար տարիներ կարծում էին, որ մանտիայի ջերմաստիճանը եւ ճնշումը բավական բարձր էին, որպեսզի ածխածինը գրաֆիտ գոյացնի, որը, մանտիայից թեթեւ լինելով, դուրս է եկել մակերես։ Բայց 2019թ. հետազոտությունը ցույց է տվել, որ Մերկուրիի պատմուճանը կարող է լինել 80 մղոնով ավելի խորը (50 կիլոմետր), քան կարծում էին մինչ այդ։ Դա զգալիորեն կբարձրացներ ճնշումը եւ ջերմաստիճանը միջուկի եւ պատմուճանի սահմանին՝ պայմաններ ստեղծելով, որոնցում ածխածինը կարող էր բյուրեղանալ եւ դառնալ ադամանդ։