Բակերի բարեկարգման հետ կապված այս պահին Կենտրոն վարչական շրջանում իրականացվում են նախագծման աշխատանքներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:

Արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ իրականում Կենտրոն վարչական շրջանում ամենաքիչ աշխատանքն է տարվել բակային տարածքների հիմնանորոգման առումով:

«Որակական առումով վերանայել ենք այդ նախագծերը, բայց պետք է տեմպ տանք, և սա գնումներին էլ է վերաբերում: Խնդրում եմ մի փոքր ճկուն գտնվել այս հարցերում, և ունենանք արդյունք այս տարի: Բոլոր այն դեպքերում, որ բնակիչներն ասում են՝ մի հիմնանորոգեք իմ բակը, թողեք ինչպես կա, թողեք հենց այդպես՝ ավտոտնակներով էլ մնա, բայց եթե իրապես բոլորը և ոչ թե միայն ավտոտնակների տերերն են ասում՝ ձեռք մի տվեք մեր բակին, խնդիր չեմ տեսնում»,- նշեց նա: