Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, իրացնելով ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված օպերատիվ տվյալները և համագործակցելով Սյունիքի մարզային վարչության ու Կապանի բաժնի ծառայողների հետ, հուլիսի 23-ի ժամը 7-ին Ագարակ քաղաքի Նժդեհի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Նոր Հաճնի 43-ամյա բնակչին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մայիսի 13-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ սպանության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

43-ամյա տղամարդը տեղափոխվել է վարույթն իրականացնող մարմին: