Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել երիտասարդ գիտնականներ Ալեքսանդր Ռուբենի Հակոբյանին և Սասուն Մյասնիկի Բախշյանին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դա հնարավորություն կընձեռի այս քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:





























