Մատենադարանի դիմաց Կորյունի ու Մաշտոցի արձանների դիմաց հսկա հովանոցներ են տեղադրվել, ինչն առաջացրել է ֆեյսբուքյան օգտատերերի վրդովմունքը:

Օգտատերերից Դավիթ Վարդազարյանը գրել է. «Մենակ Հայաստանում հայագիտական կոնգրեսը կարա ուղեկցվի  էդ հայագիտականի ակունքների խորհրդանիշի (և հենց բուն հուշարձանի դեմ էլ) նման «վանդալիզմությամբ» (դասականի օգտագործած հանճարեղ ձևակերպությունից) բացի այլ բան մտքիդ չի էլ գալիս)։

Եվ իհարկե մենակ Հայաստանում կազմակերպիչներն ու մասնակիցները կարան ok լինեն` նման բանի հետ (դե թույլ տալը էլ չասեմ) ու հանգիստ & ինքնամոռաց (ինչպես Փառանձեմը հայտնի գովազդում) տժժան էս ամենի ֆոնին։

Պատկերացնում եմ` կոնգրեսի)) ֆիրմա հյուրերի հայացքափոխանակությունը և անփոխանցելի մտքերը` էս ամենի ֆոնին։

Մի հատ անշառ բան լիներ (ասենք Թամանյանի պատվանդանի վրա գրվեր «Թամանյան»), ֆեյսահայ մտավորականությունը)) արխային քլնգեր:

P.S. - ինձ միշտ թվացել ա, որ Մաշտոցը, մանավանդ որոշ ռակուրսներից, ուզում ա մեկին չռփի»:

Այս առնչությամբ Մատենադարանից հայտնել են, որ Մաշտոցյան Մատենադարանի հարակից տարածքում տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագամբի համերգը՝ նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսին:

Ծածկը դրվել է ընդամենը մի քանի ժամով, որպեսզի պաշտպանի կամերային նվագախմբի գործիքներն ու տեխնիկան հուլիսի 20-ին ամբողջ օրն ընթացող անձրևից, իսկ երեկոյան եղանակը բացվեց ու թույլ տվեց գեղեցիկ համերգ ունենալ»: