Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Աբովյան-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Kia» և «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Kia»-ի վարորդը, ով դեպի Աբովյան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել «Tuareg»-ին:





























