Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան այցի ժամանակ առաջարկել է այնտեղ վաճառել սուրճ, արևից պաշտպանող գլխարկ, ջուր:

«Սա հսկայական տարածք է, ոչ մի բան չի խանգարի, եթե մենք, օրինակ, մրցույթ հայտարարենք ու այդ գործով զբաղվող պրոֆեսիոնալ ընկերություններին առաջարկենք, որ այդպիսի բան ունենանք այստեղ, որ առանց խաթարելու պատմամշակութային հուշարձանի տրամաբանությունը, ֆիքսված վճար վճարի, որի իր հերթին հաճախորդ կբերի»,- ասաց նա:

«Հիմա տուրիստը մտածում է՝ հա, լավ տպավորիչ տեղ էր, բայց չկարողացանք ջուր առնեինք, արևից պաշտպանող գլխարկ էինք ուզում վերցնել, չկար, պարզվեց պետք է գնայինք կամ Էջմիածին, կամ Երևան: Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց հաճախորդի համար հարմարավետ պայման պետ է ստեղծենք»,- ասաց նա: