Թուրքիայում որոշ սերիական սպանությունների գործով քննության շրջանակներում ձերբակալվել է Ազգային հետախուզության հակաահաբեկչության դեմ պայքարի բաժնի նախկին ղեկավար Մեհմեդ Էյմուրը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մեհմեդ Էյմուրը ձերբակալվել է Անկարայի գլխավոր դատախազության կողմից հետաքննվող գործի շրջանակներում։ Նրան ձերբակալել են Ստամբուլում եւ ուղարկել Անկարա։
Ժամանակին ԱՍԱԼԱ-ի դեմ գործողություններում հանդես եկած Մեհմեդ Էյմուրը համակարգից դուրս գալուց հետո հեռացել էր ԱՄՆ։ Նա վերջերս տեղափոխվել էր Ստամբուլ եւ խորհդատվություն էր մատուցում Սուդի Օզքան անունով մի թուրք գործարարի։



























