Այսօր՝ օգոստոսի 19-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում Դիտակ - Արևշատ գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով մեկ անչափահաս քաղաքացի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում։
Վթարի փաստով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ «ՎԱԶ 2121»-ը հաշվառված է «Վեոլիա ջուր» ընկերության հաշվեկշռում։





























