Դիլերը Վլադիվոստոկում վաճառում է Bugatti Divo հիպերմեքենան։ Մեքենան արժե 985 մլն ռուբլի։ Ներկայացված նմուշն արտադրվել է 2021թ., արտադրել է ֆրանսիական ավտոարտադրողը, վազքը՝ ընդամենը 700 կիլոմետր։ Մեքենայի արժեքի մեջ են մտնում մաքսազերծման եւ ձեւակերպումների ծախսերը։

Ինչպես տեղեկացրել է motor.ru-ն, Bugatti ընկերությունը Divo-ն ներկայացրել է 2019թ.։ Հիպերմեքենան արտադրվել է ի պատիվ ավտոարշավորդ Ալբերտ Դիվոյի, որը հանդես էր գալիս ֆրանսիական թիմում 1920-ական թթ.։ Նոր աերոդինամիկ լուծումների շնորհիվ մեքենան հաղթահարել է Իտալիայի Նարդո փորձնական մայրուղին ութ վայրկյանով ավելի արագ, քան Chiron մոդելը։

Bugatti Divo-ն շարժման մեջ է դնում ութ լիտրանոց W16-ը չորս տուրբոներով, ձիաուժը՝ մեկուկես հազար, պտույտը՝ 1 600 Нм։ Առավելագույն արագությունը կազմում է ժամում 380 կիլոմետր։

Bugatti-ն փակել է Divo-ի արտադրությունը 2021թ.՝ թողարկելով ընդամենը 40 մեքենա։ Պրիմորյան դիլերը 985 մլն ռուբլով պատրաստ է Եվրոպայից բերել հիպերմեքենայի վերջին նմուշներից մեկը։