Որպեսզի Նիկոլ Փաշինյանը Կիրանցի նորակառույց դպրոցը բարետես տեսնի, Մարգահովտից բանվորներ են բերել, օրական 25 հազար դրամ վճարել: Այս մասին իր էջում գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Սեպտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Կիրանցի նորակառույց դպրոց։ Կիրանց գյուղից լրագրողիս հայտնեցին՝ որպեսզի նոր ձևավորված սահմանից ընդամենը 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոցի շրջակայքի բարեկարգումն ավարտեն ու Նիկոլ Փաշինյանը բարետես տեսարան տեսնի, հանրապետության տարբեր վայրերից , այդ թվում՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից Կիրանց բանվորներ են բերել, նրանց օրական 25 հազար դրամ վճարել»,-մանրամասնել է նա։





























